COST Նախագիծ ES0803-ի ղեկավար կոմիտեի հանդիպումը ՝ «Տիեզերական եղանակի արդյունքների և ծառայությունների մշակումը Եվրոպայում» թեմայով, 6-րդ Եվրոպական Տիեզերական եղանակի շաբաթը Բելգիայի Բրյուգե քաղաքում, և այց DESY, 15-25-ը նոյեմբերի, 2009թ.
COST-ը Եվրոպական Միության ամենահաջող կազմակերպություններից մեկն է`ստեղծված գիտական նախագծերին եվրոպական մակարդակի օժանդակություն ցուցաբերելու համար: Գոյություն ունեն COST-ի` տարբեր գիտական ասպարեզներում ստեղծված բազմաթիվ նախագծեր, որոնց շրջանակներում հազարավոր գիտնականներ բոլոր եվրոպական և ոչ եվրոպական երկրներից (ցավոք միայն 2-ը Հայաստանից), համատեղ կարևորագույն հետազոտություններ են կատարում Եվրոմիության նախաձեռնած նախագծերի համար: Տարին երկու անգամ կազմակերպվում են հանդիպումներ COST-ին,մասնակից երկրների ներկայացուցիչների համար` արդյունքների փոխանակման և նոր հետազոտությունների նախագծման նպատակով, կարճ այցեր և այլն: Վերջերս նախաձեռնվել է նոր ծրագիր երիտասարդ ասպիրանտների համար,որի նպատակն է ապահովել ընդհուպ մինչև 3000 եվրո` գիտաժողովներին մասնակցելու համար: Բրյուգեի հանդիպմանը Տիեզերական Ճառագայթների Բաժանմունքը ներկա էր որպես COST – ին ոչ մասնակից ինստիտուտ, որը պետք է միանա ES0803 նախագծին: 2010թ-ի հոկտեմբերին COST նախագիծը նախատեսել է նաև Տիեզերական Եղանակի դպրոց Տրիեստեյում:
Ավանդական դարձած Տիեզերական Եղանակի դպրոց կազմակերպվեց նաև Բելգիայի հնադարյան Բրյուգե քաղաքում՝ հին նեղ փողոցներով և ջրանցքներով, լի գեղեցիկ եռահարկ շինություններով և զանգակատներով (մանրամասները տես ՏՃԲ պատկերասրահի կայքում): Գիտաժողովի հիմնահարցն էր Տիեզերական եղանակի կանխագուշակման կոմերցիոն ծառայությունների ստեղծումը. կարևորագույն հարց տիեզերական հետազոտությունների համար:
Գիտաժողովի կարգախոսն էր. “Ապահովել ճշգրիտ տեղեկատվություն ճիշտ ժամանակին ճիշտ մարդկանց ՝ ճիշտ որոշումներ կայացնելու համար”: Շարժվենք Ֆիզիկայից դեպի մոնիտորնգ և կանխագուշակում:
Թոմաս Ջ. Բոգդանը՝ NOAA-ի Տիեզերական Եղանակի Կանխագուշակման կենտրոնի տնօրենը, ներկայացրեց NOAA և Եղանակի Ռազմաօդային Գործակալության (AFWA) համատեղ մշակած Տիեզերական Եղանակի Կանխագուշակման փորձնական մոդելի նախագիծը, թվային հելիոսֆերիկ արևային փոթորիկի տարածման մոդելը (Գեոտիեզերական Արձագանքի Մոդելը - GRM), որը զգալիորեն կավելացնի գեոմագնիսական փոթորիկների սկզբի կանխագուշակման ժամանակահատվածը,ներկայիս 20 րոպեի փոխարեն 50 րոպե առաջ կանխագուշակելով փոթորկի սկիզբը:
Գեոտիեզերական Արձագանքի Մոդելը կազմված է հետևյալ մասերից.
- Արևային քամու խախտում
- Էներգետիկ Մասնիկի տեղաշարժ
- Արևային Ճառագայթման կանխագուշակում
- Մագնետոգրամմաների մոդելավորում-արևային բռնկումների հավանականություն
- Արևի ընդհանուր շրջապտույտի մոդել
Մինչև 2012թ-ը նախատեսված է հնարավորություն ստեղծել արագ պատասխանելու տիեզերական եղանակի հանրությանը և ամուր վստահելի կապ ստեղծել հանրության շրջանում: 2010-2018թթ-ին նախատեսված է մոդելների նախագծումից, ստուգումից և հաստատումից անցնել առևտրային գործունեության:
ESA-ի Տիեզերքի Իրավիճակային Տեղեկացվածության (SSA) նախագծի տնօրեն Ջ.Պ.Լունտամանը տեղեկացրեց, որ նախագծի ընդհանուր նպատակն է ապահովել տեղին և որակյալ տվյալներ, տեղեկատվություն, ծառայություններ և գիտելիքներ Երկիր մոլորակը շրջապատող արտաքին միջավայրի, դրան սպառնացող վտանգների և դրանց մանրակրկիտ հետազոտությունների մասին:
SSA-ն ծառայում է Եվրոպական Տիեզերական Քաղաքականության՝ բոլոր երկրների կողմից տիեզերական միջավայրի խաղաղ օգտագործման ռազմավարական առաքելությունների իրականացմանը` աջակցելով կարևորագույն Եվրոպական տիեզերական ինֆրակառույցների առանձին անվտանգ և ապահով գործունեությանը:
SSA նախապատրաստական ծրագիրը նախաձեռնվեց 2009թ-ին և կշարունակվի մինչև 2011թ-ը: Նախապատրաստական ծրագիրն ընդգրկում է մի շարք նախատիպային ծառայություներ Տիեզերական հետազոտությունների, Տիեզերական եղանակի և Մերձերկրյա Օբյեկտների (NEOs) բնագավառներում: SSA-ի Տիեզերական Եղանակի (SWE) բաժինը կապահովի ծառայություններ այցելուների համար՝ կապված արևի մոնիտորնինգի, արևային քամու, ռադիոցիոն գոտիների, մագնետոսֆերայի և իոնոսֆերայի հետ: Այս ծառայությունները կընդգրկեն տեղեկատվություն գրեթե իրական ժամանակով և կանխագուշակումներ տիեզերական միջավայրի հատկանիշների մասին, ինչպես նաև տիեզերական եղանակի ազդեցությունները մարդկանց ստեղծած համակարգերի վրա, մշտական տվյալների բազա վերլուծության համար, մոդելների մշակում և գիտական հետազոտություններ: Այս ծառայությունները նպատակ ունեն օժանդակել, օրինակ, տիեզերանավեր նախագծողներին, տիեզերանավերի օպերատորներին, մարդկանց տիեզերական թռիչքներին, տրանսիոնոսֆերիկ ռադիո կապերի օգտագործողներին և օպերատորներին, SSA այլ բաժիններին և տիեզերական եղանակը հետազոտող հանրությանը:
Նախնական SWE ծառայությունները կընդգրկեն այս ծառայություններից մի քանիսը՝ հիմնված մինչ այդ գոյություն ունեցող տիեզերական եղանակի հետազոտությունների վրա: Ներկայացվեցին նաև տիեզերական եղանակի իսպաներեն, ֆրանսերեն և գերմաներեն ծրագրերը: Պոստերային ներկայացման ժամանակ ներկայացվեցին և քննարկվեցին բազմաթիվ սարքավորումներ և մեթոդներ: Ես ներկայացրեցի SEVAN մասնիկներ գրանցող հիբրիդային դետեկտորների համաշխարհային ցանցի գաղափարը և առաջին արդյունքները, որոնք չափում են երկրորդական տիեզերական եղանակի 3 տարատեսակներ: SEVAN դետեկտորների զգալի առավելությունը 60 տարվա հնության նեյտրոնային մոնիտորների նկատմամբ հետևյալն է.
- Չափումների վիճակագրական ճշգրտության մեծացում
- Սկզբնական տիեզերական ճառագայթների տարբեր տարատեսակների հետազոտում՝ 7ԳՎ-ից մինչև 20-30Գվ կոշտության
- SCR սպեկտրերի վերականգնում և սպեկտրալ «ծնկերի» դիրքերի սահմանում
- Վերգետնյա աճերի դասակարգում «նեյտրոնների» կամ «պրոտոնների» առաջացրած դեպքերում
- Կորելյացիոն մատրիցաների գնահատում և վերլուծություն տարբեր հոսքերի մեջ
- Տիեզերական Եղանակի ազդանշանների հուսալության զգալի աճ մեկի փոխարեն երեք մասնիկների հոսքեր գրանցելու միջոցով՝ ի տարբերություն գոյություն ունեցող մասնիկներ գրանցող դետեկտորների և մյուոնային աստղադիտակների համաշխարհային ցանցերի:
Էլեկտրոնների և գամմա քվանտների գրանցումը հեղեղներից, որոնք առաջանում են կայծակների ժամանակ հզոր բնական արագացուցիչներից. ռելատիվիստիկ հետադարձ արագացուցչի աշխատանքի գրանցման հետազոտություն՝ մթնոլորտի ցածր շերտերում:
Գիտաժողովի ընթացքում անցկացվեցին նաև մի քանի հանդիպումներ Ռայներ Հիփլերի, Լև Դորմանի և Լև Պուստիլնիկի հետ՝ ստեղծելու համար համագործակցություն SEVAN ցանցի վրա հիմնված Տիեզերական Եղանակի կանխագուշակման նոր FP7 ծրագրի համար:

Նկ 1.Լ. Պուստիլնիկը, Ռ. Հիփլերը, Ա. Չիլինգարյանը և Լ. Դորմանը 6-րդ ESWW-ում, Բրյուգե, 2009
DESY-ում ես անցկացրեցի մի քանի հանդիպումներ DESY տնօրենների խորհրդի անդամների հետ, հանդիպեցի HERMES, H1 խմբերի հետ, զննեցի ARGUS դետեկտորը՝ ապամոնտաժված ԵրՖի տեխնիկների կողմից և անցկացրեցի սեմինար տիեզերական եղանակի վերջին հետազոտությոնների վերաբերյալ:
DESY հետազոտությունների գծով նոր տնօրեն Յոհան Մյունիխի և փոխտնօրեն Մանֆրեդ Ֆլայշերի հետ հանդիպումների ժամանակ քննարկվեցին միացյալ ընթացիկ նախագծերը և ևս մեկ անգամ հաստատվեց այն կայուն համոզմունքը, որ պետք է շարունակել և զարգացնել համագործակցույթունը ԵրՖի և DESY-ի միջև: ԵրՖի-ն հրավերք ստացավ ակտիվ մասնակցել DORIS-ի օղակներում անցկացվող նորագույն բարձր էներգիայի ֆիզիկայի փորձերին՝ OLYMPYS փորձ: Ֆինանսավորումը Եվրոմիության և ԱՄՆ-ի կողմից արդեն ապահովված է, նախապատրաստական աշխատանքները սկսվել են (ԵրՖի խմբի կողմից), 2009թ-ի վերջին նախատեսված է ստորագրել համաձայնագիրը , իսկ փորձը ծրագրված է 2012թ-ին: Մինչ այդ պետք է կատարվեն բազմաթիվ մոդելավորումներ` համոզվելու համար, որ փորձի բոլոր ցուցանիշները լավագույնն են ընտրված: 2012թ-ը DORIS-ի շահագործման վերջնաժամկետն է, հետևաբար, ժամանակ չի լինի կրկին օգտագործել փունջը և ուղղել հնարավոր սխալները: Որոշում ընդունվեց ԵրՖի-ին նվիրել համակարգիչների մեծ խումբ` GRID ծրագրի համար: Համակարգիչների տեղափոխումը նախատեսվեց 2010թ-ի գարնանը:

Նկ 2. ARGUS մագնիսը, որը կապամոնտաժվի հայկական խմբի կողմից
DESY տնօրենների խորհրդի նախկին տնօրեն Ալբրեխտ Վագների հետ մենք քննարկեցինք ԵրՖի-ի իրավիճակը` 2009թ-ի հուլիսին արտաքին խորհրդի հանդիպումից հետո: Ալբրեխտ Վագները՝ հանձնաժողովի ամենակտիվ անդամներից մեկը, ևս մեկ անգամ նշեց ԵրՖի-ի համար Մշտական Արտաքին խորհուրդ ստեղծելու անհրաժեշտությունը: Նա հայտարարեց, որ առանց այս խորհրդի DESY- ղեկավարումն անհնար կլինի: HERA փորձի արևմտյան սրահ այցի ժամանակ ինձ ներկայացվեց HERA փորձերի դետեկտորների և մասնիկներ գրանցող դետեկտորների կառուցման համար նոր արհեստանոցների ցուցահանդեսը: DESY-ում վերջին «բաց դռների» ժամանակ համբուրգի ավելի քան 13,000 քաղաքացիներ այցելեցին հատուկ պատրաստված DESY ցուցահանդեսը: Սա լավ օրինակ է ԵրՖի-ի համար. մենք պետք է մեր սարքավորումների ցուցահանդեսներ կազմակերպենք, հրավիրենք ուսանողներ բոլոր հայկական համալսարաններից և դպրոցներից՝ նոր սերունդների մեջ բարձր էներգիայի ֆիզիկայի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու համար: Ի տարբերություն ԵրՖի-ի, DESY-ում տարիքային համակարգը բալանսավորված է, և նրանք չունեն խնդիրներ ընթացիկ գործընթացներում ուսանողներ ներգրավելու մեջ:

Նկ. 3 Ն. Ակոպովը HERA դետեկտորների ցուցահանդեսում

Նկ. 4Դետեկտորներ հավաքելու նոր արհեստանոց այն սրահում, որը մաքրել էին ԵրՖի տեխնիկները 2008թ-ին
* էլեկտրական և մագնիսական պրոտոնների և Q2-ի ֆունկցիա հարաբերակցության մեջ նկատվել են զգալի փոփոխություններ` պայմանավորված Ռոզենբլութի անջատման մեթոդի կիրառմամբ չափումների կամ բևեռացման փոխանցման կիրառմամբ: Այս անհամապատասխանությունը բացատրվում է նաև երկու ֆոտոններով փոխանակման (TPE) էֆֆեկտներով: Երկֆոտոն փոխանակման ամենալավ և ուղիղ չափման ձևը դա էլաստիկ էլեկտրոն-պրոտոն և պոզիտրոն- պրոտոն խաչաձև հատման հարաբերակցության չափումն է, որտեղ մուտքագրում է կատարվում այլ նշանով: Նմանատիպ փորձ, որն այժմ անվանվում է OLYMPUS, առաջարկվել է կարտարել DESY-ի DORIS կուտակող օղակում՝ BLAST դետեկտորի կիրառմամբ: Փորձի մանրամասները և ԵրՖի մասնակցությունը դրանում կներկայացվեն 2009թ-ի գարնանը Ն. Ակոպովի կողմից:





