Ա. Չիլիլնգարյանի զեկույցը Կանադայում հուլիսի 13-23-ը կայացած COSPAR-ի 37-րդ կոնգրեսի մասնակցության վերաբերյալ

Կանադայում կայացած COSPAR-ի 37-րդ կոնգրեսն ամենախոշոր իրադարձություններից մեկն էր 1960թ-ին COSPAR-ի ստեղծումից ի վեր: 50 երկրներից ժամանած 2500 գիտնականներ և ուսանողներ ներկայացրին 1500 զեկույցներ 87-ից ավելի նիստերի ընթացքում, որոնք ներառում էին տիեզերքի հետազոտության բոլոր բնագավառները` սկսած մոլորակի պաշտպանությունից մինչև նորագույն աստղերի պայթյունների մեջ ժայթքման դինամիկան: Ես մասնակցեցի հետևյալ նիստերին`

  • HO-Տիեզերական մասնիկների ֆիզիկա
  • D12-Արեգակնային պրոցեսներ. Միջազգային Արեգակնային Տարի 2007-ից հետո, D22-Նոր մոտեցումներ Արեգակ-Երկիր կապերին, բազմարբանյակային նկարահանումներ և տեղային հետազոտություններ:
  • D23-Բարձր էներգետիկ  մասնիկների դեպքեր` անցյալ, ներկա, ապագա
  • E13-Աստղաֆիզիկական ցնցումներ` Տիեզերական  հետազոտություններ  հակառակ մոդելավորմանը 
  • E12-Բարձր էներգետիկ արագացման պրոցեսներ գերնոր աստղերի պայթյունների ժամանակ, PWEe, միկրոբլազերներ և երկաստղեր, keV-ից  TeV միացումներ:
  • PSW1-Տիեզերական եղանակ` նախապատրաստություններ  հաջորդ արեգակնային մաքսիմումին: 

Բազմաթիվ նոր դիտարկումների և  հասկացությունների  շարքում ես կարող եմ նշել`

Արեգակնային բռնկումների մեջ մասնիկների արագացման նոր հասկացությունը մագնիսկան վերամիավորումների ժամանակ: Վերամիավորում տեղի է ունենում ոչ թե մեկ այլ բազմաթիվ դիրքերում` արեգակի մակերեսի և պսակի վրա մեծ մագնիսական դաշտ ունեցող  ակտիվ շրջաններում: Վերամիավորման բազում օջախները կազմում են կղզիների արշիպելագներ` հստակ սահմանագծերով, և մասնիկների արագացում տեղի է ունենում, երբ էլեկտրտրոնները և իոնները հատում են այս սահմանները: Պսակի վրայի մագնիսական շղթայի արմատից վերև այս շրջանը կազմում է մասնիկների արագացման օջախը և տեսանելի է բարձր էներգետիկ ռենտգենային ճառագայթման ժամանակ` արբանյակային  ռենտգենյան հետազոտական կայաններից: Վերամիավորման շրջանը և քրոմոսֆերաները միացնող օղակները կազմում են մասնիկներ գերող շրջաններ` մագնիսական ճնշման հետևանքով արեգակի մակերեսին մոտեցող մասնիկներն ուղղվում  են դեպի հետ` վերամիավորման սահմանի մոտ և այսպեսշարունակ մինչև որ նրանց էներգիան բավականին կմեծանա, կամ մինչև մագնիսկան դաշտի սահմանի բացվելը:

Ռենտգենային արբանյակային հետազոտական կայանները և Չերենկովյան մթնոլորտային գամմա-ճառագայթային աստղադիտակները հանդիսանում են գերնոր աստղերի պայթյունների  ժամանակ մագնիսկան դաշտի մինչև 0,2 մգ մեծացման ապացույց` ոչ գծային մասնիկների պլազմա փոխազդեցությունների և գերնոր ատղերի մնացորդների, գամմա ճառագայթներիև ռադիոալիքների  բավական մանրամասն կառուցվածքի շնորհիվ :

Ես կարծում եմ, որ աստղային օբյեկտների դիտարկումների բազմաչափ կամպանիաները բավականաչափ հաջող են նոր ֆիզիկական եզրակացությունների և մոդելի ընտրության մեջ: TeV գամմա-ճառագայթների առաջացման Կոմպտոնի Հակադարձ սցենարը կարող է բացառվել և հետևաբար TeV գամմա-ճառագայթների hադրոնային բնույթը  կարող է ընդունվել որպես ամենահավանականy:Սա շատ մեծ նվաճում էր` 100 տարի առաջ  տիեզերական ճառագայթների հոսքը ուսումնասիրելուց և վերերկրյա մթնոլորտային տեղումների  ինտենսիվ փորձարկումներից 50 տարի անց, ժամանակակից փորձարարական տեխնոլոգիաները վերջապես հաստատում են տիեզերական ճառագայթների առաջացումը:

Ես ներկայացրեցի հետևյալ զեկուցումները`

  • “Վերգետնյա Մասնիկներ գրանցող դետեկտորներ  Տիեզերական եղանակի կանխագուշակման մեջ” -զեկույցը հաստատվել է  որպես բանավոր ներկայացում PSWգիտական նիստի ընթացքում:
  • "SEVAN մասնիկներ գրանցող ցանց` տեղակայված միջին-ցածր բարձրությունների վրա Արեգակնային ֆիզիկայի և Տիեզերական Եղանակի ուսումնասիրության համար"- հաստատվել է որպես բանավոր ներկայացում D12 գիտական նիստի ընթացքում:
  • "Գալակտիկական Տիեզերական ճառագայթների ուսումնասիրություն` “ծնկից» մինչև «շեմը» (1017-1019 ) ԷՎ Արագածի տիեզերական ճառագայթների հետազոտական կայանում"- հաստատվել է որպես բանավոր ներկայացում E19 գիտական նիստի ընթացքում:

Հուլիսի 20-ին ես մասնակցեցի COSPAR-ի համաժողովին` որպես այս կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցիչ: Ժողովի ընթացքում որոշվեց, որ COSPAR-ը կօժանդակի Հայաստանում կայանալիք Ռադիացիոն և գեոմագնիսական փոթորիկների կանխագուշակումը մասնիկներ գրանցող ցանցի միջոցով (FORGES 2008) գիտաժողովին, որը տեղի կունենա 2008թ-ի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը , Նոր-Ամբերդի Միջազգային կոնֆերանս կենտրոնում:

Հանդիպման թեման անմիջապես առնչվում էր  A1554 ISTC նախագծի խնդիրների հետ: Բազմաթիվ քննարկումների ընթացքում ես եկա այն եզրակացության, որ A1554 ISTC նախագծի նպատակները և դրանց նախատեսված իրագործումը` զետեղված աշխատանքային պլանում,  շատ կայուն են, տեղին և հասանելի:

ՏՃԲ-ի  ընթացիկ միջազգային նախագծերին մասնակից գործընկերների հետ համաժողովների ընթացքում (FP7 NMDB and INTAS ) մենք քննարկեցինք միացյալ հետազոտությունների ներկա կարգավիճակը և նախատեսեցինք նոր ժողովներ և հրապարակումներ:

 

A1058 Նախագծի մենեջեր`                                       Ա. Չիլինգարյան

 

22.07.08

Besucherzahler Marry a Russian Woman
счетчик посещений