Չիլինգարյանի հաշվետվությունը 2011թ-ի ապրիլի 18-27-ը “Գիտությունը Պիեր Օգեր աստղադիտարանում (Քեմբրիջ)” գիտաժողովին մասնակցության և նախագծի համագործակցին կատարած այցի վերաբերյալ (Լիդս համալսարան)
Գիտական աշխարհում հանրահայտ Արգենտինայի Պիեր Օգեր համալսարանի հիմնականուղղությունը բարձր էներգիայի տիեզերական ճառագայթների ուսունասիրությունն է,սակայն, ներկայումս համագործակցությունը շահագրգռված է իր սարքավորումներըհասանելի դարձնել գիտական այլ ճյուղերի համար: Քեմբրիջի հանդիպումը այս նպատակինէր ծառայում և կայծակների ու տիեզերական ճառագայթների ուսումնասիրությունները գիտաժողովումմեծ հետաքրքրություն էին առաջացրել: Իմ զեկույցի թեման հետևյալն էր.
“Մասնիկներիփնջեր ամպրոպային ամպերից- բնական մասնիկային արագացուցիչներ մեր գլխավերևում”
Արագածի հետազոտական կայանը այս շատ արագ զարգացող ճյուղում աշխարհումառաջատար ինստիտուտ է: Մեր նոր տվյալները կայծակնային ամպերից էլեկտրոնների ուգամմա ճառագայթների էներգետիկ սպեկտրի վերաբերյալ, կազմում էին Պիեր Օգերի գիտափորձերումբարձր էներգիայի և մթնոլորտային ֆիզիկայի բնագավառներում հնարավոր կիրառման վերաբերյալ քննարկումների հիմնական թեման: Եսառաջարկեցի Օգեր աստղադիտարանի տվյալներիհոսքը կիրառել կայծակնային վերգետնյա աճերի գրանցման մեջ` որը առաջին անգամմանրամասն ուսումնասիրվել է Արագածի կայանում:
Իմ Լիդս կատարած այցի ժամանակ A1554նախագծիհամագործակից և Պիեր Օգեր գիտափորձի անդամ պրոֆ. Յոհանես Կնապպի հետ բազմաթիվքննարկումների ընթացքում մենք դիտարկեցինք հետևյալ խնդիրները.
- A1554 նախագծի երկարաձգումը և ամռանը Արագածի վրա չափումներ կատարելու նախագիծը
- “Մթնոլորտում, իոնոսֆերայում, և մագնետոսֆերայում ընթացող էներգետիկ գործընթացների հետազոտություն Արագածի Տիեզերական Միջավայրի Կենտրոնում” (02623), ներկայացված ISTC-ին,
- Պիեր Օգեր դետեկտորների արձագանքների սիմուլյացիա (ջրային բաքեր)` բացահայտելու համար էներգետիկ շեմը և հնարավորությունները` դիտարկելու 1-20ՄէՎ էներգիայով էլեկտրոններ և գամմա ճառագայթներ:





